Լուրեր

02.07.2019 • Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ

Հուլիսի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար Դիդիե Գիյոմի հետ:

26.06.2019 • Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի այցը Ֆրանսիայի Ռոն և Իզեր դեպարտամենտներ

Հունիսի 24-26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջան աշխատանքային այցի շրջանակում, այցելեց Ռոն և Իզեր դեպարտամենտներ:

26.06.2019 • Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումը Լիոնի քաղաքապետի հետ

Հունիսի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ:

24.06.2019 • Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ

Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց կատարեց Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ:

07.12.2018 • Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ

Դեկտեմբերի 7-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (Monastery of Geghard and the Upper Azat Valley) վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) շնորհելու վերաբերյալ։

07.12.2018 • Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Դեկտեմբերի 7-ին Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո քաղաքի հայկական առաքելական եկեղեցում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ մատուցվեց պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։

19.11.2018 • Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ այսօր ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:

11.11.2018 • Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

10.11.2018 • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

10.11.2018 • Դեսպան Տոլմաջյանը մասնակցեց «Արևելյան ճակատից 100 տարի անց. Հայաստանը և Մերձավոր Արևելքը պատերազմի և խաղաղության միջև» միջազգային գիտաժողովին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց նոյեմբերի 9-ից 10-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած «Արևելյան ճակատից 100 տարի անց. Հայաստանը և Մերձավոր Արևելքը պատերազմի և խաղաղության միջև» խորագրով միջազգային գիտաժողովին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր