• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում հարակից միջոցառում

18 հնս, 2025

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում կայացել է հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։

Միջոցառմանը ներկա է գտնվել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հաջորդիվ կայացել է բարձր մակարդակի պանելային քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիման, Ղրղզստանի փոխվարչապետ, Նախագահի հատուկ բանագնաց Էդիլ Բայսալովը, Ֆրանսիայի շրջակա միջավայրի դեսպան, էկոլոգիական անցման նախկին նախարար Բարբարա Պոմպիլին, Նորվեգիայի Կլիմայի և շրջակա միջավայրի նախարարության գլխավոր բանակցող Գաութե Հանսենը, ինչպես նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP17-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

Եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիոսողոմոնյանը` ամփոփելով միջոցառման արդյունքները և շնորհակալություն հայտնելով մասնակիցների ակտիվ ներգրավվածության համար: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է տարբեր էկոհամակարգերի միջև կապը և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների ինտեգրումն ընդհանուր համայնապատկերում, ինչպես նաև այդ գործողությունների իրականացման ընթացքում առավել համապարփակ հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը:

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: