• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23 մայիսի, 2025

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։

Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին տեղի ունեցած դպրոցի անվանակոչումից ի վեր ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած Միսաք և Մելինե Մանուշյանների հերոսական կերպարներն աշակերտների համար դարձել են հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ՝ նպաստելով աշակերտների կողմից  Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությանը։

Հայաստանի օրվա շրջանակներում դպրոցի սաները նախ հարգանքի տուրք մատուցեցին Միսաք Մանուշյանին և նրա մարտական ընկերներին՝ հանդիսավոր բացելով դպրոցի սրահներում փակցված նրանց դիմանկարները և ընթերցելով հատվածներ նրանց վերջին նամակներից։ Այնուհետև, պարային կատարմամբ հանդես եկավ «Երազ» պարային համույթը: Գեղարվեստական ղեկավար Քրիստինա Գալստյանի գլխավորությամբ նույն օրը հայկական պարի դասընթացի մասնակցած բարձր դասարանի աշակերտները պարեցին հայկական պար:

Միջոցառման շրջանակներում դպրոցի նախասրահում բացվեց հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրությունը, որը մի քանի ամիս շարունակ կցուցադրվի դպրոցի նախասրահում՝ աշակերտներին հաղորդակից դարձնելով հայկական բնաշխարհին և մշակութային ինքնատիպ ժառանգությանը։

Միջոցառումը եզրափակվեց կլոր սեղան քննարկմամբ՝ «Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում» խորագրով։ Կլոր սեղանին  որպես բանախոսներ մասնակցեցին դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայի ԶՈՒ պաշտոնաթող գեներալ Ալաարը, Ֆրանսիական-հայկական խորհուրդ ասոցիացիայի նախագահ Դանիել Քյուքջյանը։

Միջոցառման ավարտին դեսպան Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց դպրոցի տնօրենին, ուսուցիչներին և աշակերտներին հուզիչ և հարուստ միջոցառման համար՝ ուրախությամբ արձանագրելով, որ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակը շարունակում է մեծապես ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: