• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը

16 հլս, 2025

Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ստորագրել են երեք փաստաթուղթ․

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում:
  •  Նախարարները ստորագրել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին համաձայնագրում փոփոխություն անելու մասին» արձանագրությունը։ Արձանագրության նպատակն է տարածել Համաձայնագրի կիրառումը «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ նախատեսելով վերջինիս գործունեությունը Հայաստանի տարածքում՝ միտված տեղական իշխանությունների, կառավարությունների, պետական գերատեսչությունների կարողությունների բարձրացմանը:
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի ներկայությամբ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Business France-ի անունից, ստորագրեցին Enterprise Armenia հիմնադրամի և Business France ֆրանսիական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները  «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ մասնակցել են պանելային քննարկման։ երկու երկրների նախարարները մասնակցել են նաև «Երևանյան երկխոսությանը» նվիրված նամականիշի մարման արարողության։

Այցի շրջանակներում նախարար Բարոն ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ֆրանսիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին և մասնակցել ֆրանսիացի ծովակալ Լուի Դատրիժ դյու Ֆուրնեին նվիրված հուշատախտակի բացմանը: Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Ցեղասպանության պատմությունն առաջին հերթին ողբերգության պատմություն է, բայց մյուս կողմից նաև հույսի, որովհետև կան նաև ադմիրալ դյու Ֆուրնենի նման մարդիկ, ովքեր փրկում էին ցեղասպանության ենթարկվող հայերին, դա արել են վտանգելով իրենց կյանքը, իրենց կարիերան: Սա է, որ շարունակ ստիպում է բոլորիս հավատալ մարդկությանը»

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: