• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ամառային դիվանագիտական ​​ակադեմիայի շրջանավարտներին

04 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ամառային դիվանագիտական ​​ակադեմիայի շրջանավարտներին, ովքեր սովորում են նաև Ֆրանսիայի առաջատար համալսարաններում. «Սիանս Պո» (Paris Institute of Political Studies, Sciences Po), Պանթեոն-Ասաս (Université Paris-Panthéon-Assas), Պանթեոն-Սորբոն (Université Paris 1 Panthéon-Sorbonne) և այլն:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, երկրի դերը միջազգային հարաբերություններում, հարևան երկրների հետ հարաբերությունները, հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությանը:

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին, Հայաստանի տնտեսական և մշակութային դիվանագիտությանը:

Հայաստանի դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստանի հարաբերություններին Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, Հայաստանում կայացած Կենսաբազմազանության կողմերի համաժողովին (COP17), Հայաստանին առնչվող երկկողմ և բազմակողմ այլ հարցերի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9-11 rue Bénouville, 75116, Paris, France
Tel: (33-1) 80 88 05 85,
Հյուպատոսական: (33-1) 80 88 05 84

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: