• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է սննդամթերքի և սննդարդյունաբերության ոլորտի միջազգային ցուցահանդեսի՝ SIAL Paris 2026-ի հայկական տաղավարներ

20 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն այցելել է սննդամթերքի և սննդարդյունաբերության ոլորտի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի՝ SIAL Paris 2026-ի (Salon International de l’Alimentation) հայկական տաղավարներ։

Այցի շրջանակում դեսպանը հանդիպել է հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրանքին և քննարկել հայկական ագրոպարենային արտադրանքի արտահանման ընդլայնման, ֆրանսիական և եվրոպական շուկաներում դրա ներկայության ամրապնդման, ինչպես նաև հայաստանյան և ֆրանսիական գործարար շրջանակների միջև նոր գործընկերությունների ձևավորման հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցությամբ կազմակերպված երեք հայկական տաղավարներում ներկայացված էին 36 հայաստանյան ընկերություններ, որոնք գործում են հրուշակեղենի, չրերի, թեյի և սուրճի, հյութերի և պահածոների, մեղրի, շոկոլադի, ձկնամթերքի, ինչպես նաև գինու և կոնյակի արտադրության ոլորտներում։

SIAL Paris-ի մասնակցությունը հայաստանյան արտադրողներին հնարավորություն է ընձեռում իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային գնորդներին և ներմուծողներին, հաստատել նոր գործարար կապեր, ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը միջազգային շուկաներում։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում միջազգային ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցությունը նպաստում է արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9-11 rue Bénouville, 75116, Paris, France
Tel: (33-1) 80 88 05 85,
Հյուպատոսական: (33-1) 80 88 05 84

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: