• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (ՖԶԳ) կազմակերպել է Հայաստանին նվիրված «Երկրի օր» խորագրով միջոցառում

08 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 8-ին Փարիզում Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (ՖԶԳ) կազմակերպել է Հայաստանին նվիրված «Երկրի օր» խորագրով միջոցառում, որին բացման խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։

Դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել ՖԶԳ-ին միջոցառման կազմակերպման և Հայաստանի կողքին հետևողականորեն լինելու համար։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Գործակալության ներկայությունը Հայաստանում զգալիորեն ընդլայնվել է։ Դեսպանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ Երևանում անցկացված Հայաստանի և ՖԶԳ-ի տարեկան խորհրդակցություններին, որոնց ընթացքում ստորագրվել են 270 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման համաձայնագրեր։ Որպես համագործակցության հաջող օրինակ՝ դեսպանը մատնանշել է Վեդու ջրամբարը։

Իր ելույթում դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև խաղաղության պայմաններում երկրի տնտեսական զարգացման հեռանկարներն ու միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

2026 թվականի մայիսի 4-5-ին նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված ռազմավարական գործընկերության համատեքստում դեսպանը կարևորել է ՖԶԳ-ի դերը՝ ընդգծելով, որ գործակալությունը նպաստում է Հայաստանի ենթակառուցվածքների, դիմակայունության և կարողությունների ամրապնդմանը: Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել նաև Expertise France-ին, որի տեխնիկական աջակցությունը կարևոր լրացում է ՖԶԳ-ի գործունեությանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ՖԶԳ-ի աշխարհագրական ուղղությունների գործադիր տնօրեն Մաթյո Վասյորը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Առնո Գիյուան և ՖԶԳ-ի դեպարտամենտի տնօրեն Սիրիլ Բելիեն։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տնտեսական փոխկապակցվածության ուղղված նախաձեռնություններին։

Ներկայացվել են նաև Հայաստանում ՖԶԳ-ի կողմից ներկայումս իրականացվող և առաջիկա տարիներին նախատեսվող ծրագրերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9-11 rue Bénouville, 75116, Paris, France
Tel: (33-1) 80 88 05 85,
Հյուպատոսական: (33-1) 80 88 05 84

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: