• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողով

02 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 1-ին Լիոնում տեղի ունեցավ Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողովը՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ֆաբրիս Պանկուկն ընդգծեց Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը՝ առանձնացնելով Սյունիքի մարզի հետ ձևավորված արդյունավետ կապերը, ինչպես նաև երկու տարածաշրջանների յոթական համայնքների միջև հաստատված գործընկերությունները։ Նա կարևորեց նաև Ֆրանսիա–Հայաստան առևտրի պալատի Լիոնի մասնաճյուղի բացումը որպես գործարար կապերի ամրապնդման և նոր գործընկերությունների ձևավորման կարևոր հարթակ։

Արման Խոջոյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը, եվրոպական շուկաների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու արտահանման զարգացման հեռանկարները։

Եզրափակիչ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորան Էսկյուդիեն։ Դեսպան Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ երկկողմ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որում առանձնահատուկ նշանակություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը։ Նա կարևորեց գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ներուժը՝ հատուկ ընդգծելով Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի հնարավորությունները։

Համաժողովին հայկական կողմից մասնակցում էին նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչները։

Համաժողովին ներկա էին ավելի քան 200 մասնակից՝ երկու երկրների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար շրջանակների, ոլորտային կազմակերպությունների և ֆրանսահայ կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը երկկողմ հանդիպում ունեցավ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9-11 rue Bénouville, 75116, Paris, France
Tel: (33-1) 80 88 05 85,
Հյուպատոսական: (33-1) 80 88 05 84

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: