• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

«Տարածքների դիվանագիտություն» խորագրով հանդիպում-քննարկումների շարք՝ Ֆրանսիայի ապակենտրոնացված դերակատար կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

29 մայիսի, 2026

Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիայի միավորված համայնքներ կառույցը կազմակերպել է «Տարածքների դիվանագիտություն» խորագրով հանդիպում-քննարկումների շարք՝ Ֆրանսիայի ապակենտրոնացված դերակատար կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր՝ շեշտելու ապակենտրոնացված համագործակցության դերը միջազգային համագործակցության զարգացման գործում։

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջողված օրինակ լինելու համատեքստում հանդիպմանը, որպես բանախոս, հրավիրվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է տարածքային միավորների արտաքին գործունեությանը վերաբերող կլոր սեղանին։ Շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու համար՝ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը, որում իր ուրույն տեղն ունի երկու երկրների միջև դինամիկ զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը՝ հիմնված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամական, անկեղծ շփումների վրա։ Ընդգծել է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական նշանակության համար կարևոր հանգրվան էր 2025թ. հունիսին Գորիսում կայացած ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը՝ ինչպես միջոցառման անցկացման վայրի, այնպես էլ՝ ձևավորված ընդգրկուն օրակարգի տեսանկյունից։

Արման Խաչատրյանը խոսել է Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանում ռազմավարական կարևորություն ունեցող՝ տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում իրականացված ծրագրերի մասին։ Կարևորել է ծրագրերի իրականացման գործում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ֆրանսիայի Զարգացման գործակալության շարունակական աջակցությունը։

Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի Սենատի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Զարգացման ֆրանսիական գործակալության, ինչպես նաև ռեգիոնների, դեպարտամենտների, քաղաքների ընտրված ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: