• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Դեսպան Խաչատրյանի հանդիպումը France Médias Monde մեդիախմբի նախագահ-գլխավոր տնօրենի հետ

28 մայիսի, 2026
Դեսպան Խաչատրյանի հանդիպումը France Médias Monde մեդիախմբի նախագահ-գլխավոր տնօրենի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել France Médias Monde Ֆրանսիական մեդիախմբի նախագահ-գլխավոր տնօրեն Մարի-Քրիստին Սարագոսի հետ։
 
Քննարկման առանցքում էր RFI ռադիոկայանի հայալեզու լրատվական բաժնի գործունեությունը, որի աշխատանքների մեկնարկը տրվել է մայիսի 25-ին։ Ֆրանսիական մեդիախմբի նախագահը ներկայացրել է այդ նախագծի մանրամասները և հեռանկարները՝ նշելով, որ բաժնի առաջնային նպատակն է մատուցել փաստերի վրա հիմնված անկողմնակալ տեղեկատվություն։
 
Դեսպան Խաչատրյանը ողջունել է այդ նախաձեռնությունը և ներկայացրել ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված Հայաստանի ջանքերը` բարձր գնահատելով այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցությունը։
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, քննարկել համատեղ համագործակցության հնարավորությունները։
 
Տեղեկություն․ France Médias Monde մեդիախմբի մաս են կազմում RFI (Radio France Internationale) ռադիոկայանը, France 24 հեռուստաալիքը, MCD (Monte Carlo Doualiya) ռադիոկայանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: