• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում

25 ապրիլի, 2026
Ապրիլի 25-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։
 
Քայլերթին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, սենատորներ, խորհրդարանականներ, ինչպես նաև ռեգիոնների և դեպարտամենտների խորհուրդների, ֆրանսահայ և այլ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փարիզամերձ քաղաքների քաղաքապետեր, ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։
 
Միջոցառումը շարունակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես նաև Ֆրանսիայի տարբեր պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից Հաղթական կամարի ներքո ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողությամբ։
 
Այնուհետև հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը, որոնց հաջորդել է դեսպան Խաչատրյանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման արարողությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: