• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Փարիզի իններորդ շրջանում

23 ապրիլի, 2026

Ապրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետարանում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև պատգամավորների ու մի շարք կազմակերպությունների կողմից։

Արարողությանը ներկա էին նաև իններորդ շրջանի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների, ինչպես նաև ֆրանսիական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Արարողությանը հնչել են Հայաստանի, Եվրոպայի և Ֆրանսիայի օրհներգերը:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իններորդ շրջանի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: