• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ներկայացուցիչներին

17 ապրիլի, 2026

Ապրիլի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

Դեսպան Խաչատրյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների պատմական հիմքերի, արդի զարգացումների և երկկողմ ընդգրկուն օրակարգի խորացման հեռանկարների մասին։

Հայաստանի դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ նշելով, որ ամիսներ առաջ կողմերն ընդունել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ, որը նոր խթան է հաղորդում երկկողմ գործընկությանը և Հայաստանում բարեփոխումների շարունակականությանը։

Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության գործունեությանը և առօրյա դիվանագիտական աշխատանքի յուրահատկություններին։

Հանդիպմանը մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Հայաստանի դեսպանին՝ հետաքրքրվելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների մասին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: