• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ

08 ապրիլի, 2026
Հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգային հարցերի շուրջ։ Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ընդգծվել է առաջիկա բարձրաստիճան այցերի կարևորությունը:

Դեսպան Խաչատրյանը անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների գործունեության կազմակերպման ոլորտում լավագույն փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման հնարավորությունները։

Դեսպանը զրուցակցին է ներկայացրել նաև առաջիկայում Հայաստանում հյուրընկալվելիք խոշոր միջազգային միջոցառումները՝ մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը և Երևանյան երկխոսություն համաժողովը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: