• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Հանդիպում-քննարկում Ֆրանսիայում ՀՀ դեսպանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի մասնակցությամբ

02 ապրիլի, 2026

Ապրիլի 2-ին Հայկական բարեգործական ընդհանուր միություն-Ֆրանսիայի (ՀԲԸՄ, UGAB France) նախաձեռնությամբ ՀԲԸՄ՝ Փարիզում գործող մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի մասնակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են AGBU Europe նախագահ Կամիլո Ազուզը, UGAB France-ի նախագահ Նադիա Գործունյանը և գործադիր տնօրեն Անուշ Ձագոյանը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, երիտասարդներ և ուսանողներ։

Քննարկման հիմնական թեմաններն են եղել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, միջազգային և տարածաշրջանային զարգացումները, ՀՀ դերը բազմակողմ հարթակներում, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և մշակութային դիվանագիտությունը։

Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով երկրների միջև համագործակցությունը։ Խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացից և խաղաղության հետագա ինստիցիոնալացման կարևորությունից։

Մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի առաջնայնությունների, միջազգային կառույցների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով մշակութային դիվանագիտության կարևոր դերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: