• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

ՀՀ դեսպանը մասնակցել է Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի մերկրորդ տարելիցին նվիրված միջոցառմանը

21 փետրվարի, 2026

2026թ. փետրվարի 21-ին Փարիզի Պանթեոնում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք և իր կնոջ Մելինե Մանուշյանների պանթեոնիզացիայի երկրորդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը: Այն կազմակերպվել էր «Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի» (ANACRA) նախաձեռնությամբ։

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, Միսաք և Մելինե Մանուշյանների ընտանիքի անդամներ, մշակութային և հասարակական գործիչներ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել դեսպան Արման Խաչատրյանը,  ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը և Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սակունը։ Աղոթքով հանդես է եկել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Արարողությունն ավարտվել է ծաղկեպսակների զետեղմամբ և Ֆրանսիայի պետական օրհներգի կատարմամբ։

Իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Միսաք և Մելինե Մանուշյանների անցած ուղուն՝ ընդգծելով նրանց կերպարների խորհրդանշական կարևորությունը հայ-ֆրանսիական հարաբերություններում։ Նշել է, որ մահվանից 80 տարի անց Միսաք Մանուշյանի աճյունը ամփոփվել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում, և այդպիսով վերջինս դարձել է Դիմադրության շարժման օտարերկրյա առաջին մասնակիցը, որը արժանացել է  նման բարձ պատվի։

Այդ համատեքստում Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ հիշելով Միսաքին ու Մելինեին՝ մենք հաստատում ենք, որ մեր ժողովուրդների միջև համերաշխությունը պատմական է, որ Հայաստանը և Ֆրանսիան կիսում են նույն համոզմունքը, որ մարդկային արժանապատվությունն ու պետությունների ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են։ 

Եզրափակելով խոսքը՝ Արման Խաչատրյանն նշել է, որ 1944 թվականի պայքարը միայն անցյալի էջ չէ։ Միսաք և Մելինե Մանուշյանների ոգեկոչումը մեզ հիշեցնում է, որ ազատությունը երբեք վերջնականապես ձեռք բերված չէ։ Այն պահանջում է քաջություն, համախմբվածություն և երբեմն էլ` գերագույն զոհաբերություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: