• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելությունը Փարիզում

04 փետրվարի, 2026
Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայի արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ, ՏԻՄ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Ընդունելությունը մեկնարկել է «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաների կողմից, տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը կատարմամբ, որին հաջորդել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի և Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանի ելույթները։ Այնուհետև, վարժարանի սաները կատարել են ՀՀ Զինված ուժերի օրհներգը։
 
Շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը՝ դեսպան Արման Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի զինված ուժերի վճռորոշ դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ապահովման գործում։
 
Դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին՝ նշելով, որ հայկական բանակը, ձևավորվելով ծանր և գոյաբանական մարտահրավերների պայմաններում, այսօր էլ հանդիսանում է հայկական պետականության հիմնասյուներից մեկը։
 
Վկայակոչելով հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք արդեն իսկ կրում են ռազմավարական բնույթ՝ դեսպան Խաչատրյանն անդրադարձել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա համագործակցությանը։ Դեսպանը խորին երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող մշտական ​​աջակցության համար, և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությանը՝ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման գործում իր վճռական հանձնառության համար։
 
Դեսպանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, անդրադարձել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին՝ ընդգծելով խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։
 
Խոսքով հանդես է եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը։ Շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը՝ նա ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումները՝ ուղղված բանակի կերպափոխմանը, ինչպես նաև ժամանակակից, ավելի ուժեղ ու արդյունավետ բանակ կառուցելուն և զինված ուժերի կարողությունները մեծացնելուն։ Գնդապետը նշել է, որ ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկն է։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: