• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

«Առողջապահությունը Հայաստանում. բարեփոխման պահը» խորագրով համաժողով

03 փետրվարի, 2026
Փետրվարի 2-ին Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետարանում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և «Santé Arménie» ասոցիացիայի համագործակցությամբ, կազմակերպվել է «Առողջապահությունը Հայաստանում. բարեփոխման պահը» խորագրով համաժողով։
 
Համաժողովին ելույթներ են ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն (առցանց) ու Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը: Կլոր սեղաններին որպես զեկուցողներ հանդես են եկել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության առողջապահության հարցերի համակարգող Ժորժ-Ֆաբրիս Բլումը, «Santé Arménie» ասոցիացիայի նախագահ Արսեն Մեքինյանը, Ֆրանսիայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Նադյա Գործունյանը, ոլորտի առաջակարգ մասնագետներ, փորձագետներ, սփյուռքի ներկայացուցիչներ։
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում ներկայացրել է 2025թ. դեկտեմբերին ընդունված առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ու Հայաստանում արդեն իսկ գործարկված ապահովագրության համակարգը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող առողջապահական համակարգի բարեփոխումների շուրջ:
 
Իր խոսքում դեսպան Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ դինամիկ զարգացող հարաբերություններին, ընդգծել է առողջապահության ոլորտում համագործակցության կարևորությունը։
 
Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի դիմադրողականության բարձրացումը, որի կարևոր բաղադրիչներն են ինչպես անվտանգության, տնտեսության, կրթության, այնպես էլ՝ առողջապահության կարողությունները։ Այս նպատակով Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք կարևոր բարեփոխումներ առողջապահության ոլորտում։
 
Համաժողովին զեկուցողները ներկայացրել են «Santé Arménie»-ի կողմից տարիներ ի վեր Հայաստանում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք համայնքներում իրականացված առողջապահական ծրագրերն ու ընթացիկ նախագծերը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: