• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Փարիզում կայացավ հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով

26 հունվարի, 2026
2026թ. հունվարի 25-ին, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո, Փարիզի անվանի Մարե շրջանում գտնվող Սուրբ Մերիի եկեղեցում կայացավ հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով։
 
Դաշնակահարուհի, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Լիդի Պարգևի նախաձեռնությամբ անցկացված այս միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանը։
 
Համերգի ընթացքում դաշնակահարուհի Լիդի Պարգևը, սոպրանո Քրիստին Մենդեզը, մեցցո-սոպրանո և դաշնակահար Լյուսի Դերոյանը, ինչպես նաև բարիտոն-բաս Ադամ Բարոն ֆրանսիացի երաժշտասեր հանդիսատեսին ներկայացրեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մակար Եկմալյանի և այլ մեծանուն հայ կոմպոզիտորների ընտրյալ գործեր։
 
Համերգը հարստացվեց նաև ասմունքով․ Անտոնի Քոնլոնը ներկայացրեց հայ մեծ գրողների՝ Հայաստանին նվիրված սիրված բանաստեղծությունները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: