• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում կազմակերպված ներկայացում-քննարկմանը

22 հունվարի, 2026
Հունվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում կազմակերպված ներկայացում-քննարկմանը։
 
Միջոցառումը կազմակերպվել է Psychologie clinique գիտական հանդեսի հատուկ համարի հրապարակման շրջանակում՝ «Հայոց լինելիությունը․ պատմություն, մշակույթ և հումանիտար գիտություններ» խորագրով։ Հատուկ համարը նվիրված է Հայաստանի պատմությանը և հակամարտությունների ազդեցությանը հասարակության տարբեր շերտերի վրա։ Համարի խմբագիրներն են Պատրիկ Ալեսյանը և Անահիտ Դասսյո Տեր Մեսրոպյանը։
 
Բացման խոսքով հանդես են եկել դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրկլին։
 
Քննարկմանը մասնակցել են տարբեր ոլորտների ճանաչված մասնագետներ՝ պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, հոգեվերլուծության, արվեստի և մշակույթի բնագավառներից՝ ապահովելով ներկայացված թեմաների բազմադիսցիպլինար և համակողմանի դիտարկում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: