• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Դեսպան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպիին

15 հունվարի, 2026
Դեսպան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպիին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 13-ին դեսպան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպիին։
 
Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության գործում ԶՖԳ դերակատարումը, ինչը վերջին տարիներին ավելի է ընդլայնվել։
 
Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված Հայաստան-ԶՖԳ արդյունավետ համագործակցությանը՝ մատնանշվել են Հայաստանում ԶՖԳ կողմից իրականացված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև ընթացքում գտնվող ու նախանշվող նախագծերը։ Գործակցության ինստիտուցիոնալիզացման ու ռազմավարական երկխոսության հաստատման առումով կարևորվել է ՀՀ կառավարություն-ԶՖԳ նախորդ տարի առաջին խորհրդակցությունների անցկացումն ու դրա շարունակականության ապահովումը։
 
Ընդգծվել է Հայաստանում ԶՖԳ գրասենյակի բացման կարևորությունը, ինչն էլ ավելի կխթանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունների իրականացումը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: