• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Հրանտ Մաթևոսյանին նվիրված գիտաժողով Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

09 դեկտեմբերի, 2025
Դեկտեմբերի 9-ին, ժամանակակից հայ գրականության ականավոր ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (ԻՆԱԼԿՈ) կայացավ գրողի գրական ժառանգությանը նվիրված գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։
 
«Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը․ խոսք, խոհ և պատկեր» խորագրի ներքո անցկացվող այս գիտաժողովը նախաձեռնվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից՝ Լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի, «Եվրոպա–Եվրասիա» հետազոտական կենտրոնի (CREE), ԻՆԱԼԿՈ հիմնադրամի և «Հիշատակարան» ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
 
Բացման հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և ԻՆԱԼԿՈ-ի փոխնախագահ Ասեն Սլիմը։
 
Իր ողջույնի խոսքում դեսպան Խաչատրյանը կարևորեց Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգության համամարդկային արժեքը՝ ընդգծելով, որ գրողի լեզվամտածողությունն ու աշխարհընկալումը շարունակում են ներշնչանքի աղբյուր հանդիսանալ նոր սերունդների համար։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԻՆԱԼԿՈ-ին և գործընկեր կառույցներին՝ հայ գրականությունն արժևորելու և միջազգային գիտակրթական հարթակներում ներկայացնելու կարևոր նախաձեռնության համար։
 
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, Սորբոն Նուվել համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ալեքսանդր Ստրոևը և այլ գիտնականներ։
 
Միջոցառման շրջանակում դեկտեմբերի 10-ին կկայանա Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Աշնան արև» ֆիլմի ցուցադրությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: