• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումըՖրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

02 դեկտեմբերի, 2025
Դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումըՖրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 2-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստանի ձգտումներին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ կրող գործընկերությանը, մասնավորապես՝ պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ընդլայնվող երկխոսությանն ու Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգի ստորագրմանը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու անդամները վերահաստատել են Սենատի և բարեկամության խմբի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին, հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանը:

Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: