• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին

21 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 21-ին համատեղության կարգով Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն (նստավայրը՝ Փարիզ) իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։

Հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Խաչատրյանն ընդգծել է Հայաստանի և Մոնակոյի բարեկամական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու իր հանձնառությունը։

Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին՝ Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն և խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին:

Զրույցի ընթացքում Արման Խաչատրյանը Մոնակոյի իշխանին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել նաև 2026թ․ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ հույս հայտնելով, որ Մոնակոյի պատվիրակությունը ևս բարձրագույն մակարդակով կմասնակցի վերջինիս։

Մոնակո կատարած իր այցի ընթացքում դեսպան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել նաև Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարար Իզաբել Բերո-Ամադեիի, ինչպես նաև Մոնակոյի տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Գիյոմ Ռոզի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: