• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Փարիզում

08 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 8-ին Փարիզի «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը, Օ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավյե Բերտրանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանը, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Սենատի փոխնախագահներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ օտարերկրյա դեսպաններ, ֆրանսիացի անվանի մշակութային, հանրային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ 

Ընդունելությունը մեկնարկել է Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի կատարմամբ, որին հաջորդել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների ներկայացուցիչների՝ Սենատի փոխնախագահ Լոիկ Հերվեի և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի ելույթները։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանը գոհունակությամբ ընդգծեց, որ ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բացառիկ սերտ միջպետական հարաբերությունները, որոնք հիմնված են հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, այսօր վերափոխվել են իրական ռազմավարական գործընկերության։ 

Դեսպանը կարևորեց վերջին երեք տասնամյակների ընթացքում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարության ամրապնդմանը և խաղաղության ձգտումներին, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունն ու ջանքերը՝ ի նպաստ տարածաշրջանում հարատև խաղաղության և անվտանգության։ Ա․Խաչատրյանն իր խոսքում վերստին երախտագիտություն հայտնեց Ֆրանսիային՝ հայ ժողովրդի համար դժվար պահերին ցուցաբերած անսասան բարեկամության և լիակատար համերաշխության համար: 

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրին՝ դեսպանն ընդգծեց դրա կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Նա հավելեց, որ խաղաղությունն ամենօրյա հոգատարություն է պահանջում և այն հնարավոր է միմիայն երկխոսության, համագործակցության, խաղաղության աստիճանկան ինստիտուցիոնալացման և վստահության համբերատար կառուցման միջոցով։ 

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Լոիկ Հերվեն և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսը, վկայակոչելով հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամական կապերը, ինչպես նաև Ֆրանսիայի նվիրվածությունը միջազգային իրավունքին՝ խորհրդարանի զույգ պալատների անունից վերահաստատեցին Ֆրանսիայի աներկբա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգության ամրապնդմանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև սատարելու ԵՄ հետ մերձեցման ճանապարհին։ 

Ըդնգծվեց նաև, որ Ֆրանսիայի աջակցությունն իր արտացոլումն է գտել հայ ժողովրդի համար դժվար պահերին Սենատի կողմից միաձայն ընդունված բանաձևերում՝ այս համատեքստում առանձնանշելով 2024թ․ հունվարի 17-ին Սենատի կողմից ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության միաձայն ընդունված բանաձևը։ 

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները շեշտեցին, որ “խաղաղությունը ձեռքբերում է, որ պահանջում է խիզախություն, հետևողականություն և վստահության կերտում։ Այն իր մեջ է ամփոփում Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման և վերագտնված անվտանգության հույսը, որը շուտափույթ պետք է  ամրագրել եզրափակիչ ստորագրությամբ և խորհրդարանի կողմից վավերացմամբ”։

Խոսելով առաջիկայում Հայաստանում անցկացվելիք խոշոր միջոցառումների մասին՝ 2026թ․-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի, ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի և 2027թ․ կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարամշակութային խաղերի մասին, ֆրանսիացի գործիչներն ընդգծեցին այն կարևոր նշանակությունը, որ դրանք կունենան հօգուտ Հայաստանի միջազգային ազդեցության և ճանաչելիության  բարձրացման։ 

Երեկոյի պաշտոնական մասի ավարտին «Արև» քառյակի կատարմամբ, Կոմիտասի՝ հոկտեմբերի 8-ին լրացող հոբելյանի կապակցությամբ հնչեցին երգահանի հայտնի ստեղծագործություններից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: