• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի և Ժնևի ՄԱԿ Զարգացման ծրագրի գրասենյակների ներկայացուցիչների հետ

29 սեպտեմբերի, 2025
Դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի և Ժնևի ՄԱԿ Զարգացման ծրագրի գրասենյակների ներկայացուցիչների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների՝ Արարատի մարզի, Մասիս, Վեդի, Արմավիր և Արտաշատ քաղաքների, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի և Ժնևի ՄԱԿ Զարգացման ծրագրի գրասենյակների ներկայացուցիչներին։

ՀՀ ՏԻՄ ներկայացուցիչների՝ Ֆրանսիա այցն իրականացվում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ու Ժնևի ՄԱԿ Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից ֆինանսավորվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրի համատեքստում։

Այցի ընթացքում ՀՀ ՏԻՄ ներկայացուցիչները լինելու են փարիզամերձ Կլամար, Սարսել, ինչպես նաև Լիոն, Մարսել ու Էքս-ան-Պրովանս քաղաքներում, որտեղ կհանդիպեն ինչպես քաղաքային, այնպես էլ՝ նախանշվող ծրագրերի իրականացմանը նպաստող ֆրանսիական դերակատար կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ կրող համագործակցությունն ու դրա ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ծրագրերի իրականացմանն ուղղված առկա ներուժն ու հնարավորությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: