• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը Մադլեն եկեղեցում

26 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 25-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Փարիզի խորհրդանիշ համարվող վայրերից մեկում՝ անվանի Մադլեն եկեղեցում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը: 

Այս համերգը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցաբար, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության աջակցությամբ: 

Մադլեն եկեղեցու լեփ-լեցուն սրահում մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ կամերային նվագախումբը ֆրանսիացի երաժշտասեր հանդիսատեսին է ներկայացրել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև Շառլ Ազնավուրի սիրված ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել սոպրանո Հայարփի Եղիկյանը, հոբոյահար Հակոբ Մուրադյանը և դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը։

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը համերգին իր բացման խոսքում կարևորել է հայկական հարուստ երաժշական ժառանգության հանրահռչակումը՝ ընդգծելով համերգի կարևոր դերակատարությունն այս գործում: Դեսպանը խորհրդանշական է համարել, որ համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանից ընդամենը մի քանի օր անց՝ այսպիսով վերածվելով Հայաստանի անկախության և ինքնիշխանության յուրօրինակ տոնակատարության:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: