• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահի հետ

18 հուլիսի, 2025
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորին։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։
 
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն ոլորտները (ներառյալ բարձր տեխնոլոգիաները, էներգետիկա, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսությունը և տուրիզմը), որտեղ հնարավոր է համատեղ ծրագրերի իրականացում։
 
Գոթիե Ռիկորը վերահաստատել է ֆրանսիական գործարար համայնքի պատրաստակամությունը՝ առավել ակտիվ ներգրավվելու Հայաստանի տնտեսության մեջ և դիտարկել նոր ներդրումային նախաձեռնություններ։
 
Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա ամիսներին նախատեսվող համատեղ միջոցառումների, ներառյալ գործարար համաժողովների և առաքելությունների կազմակերպման շուրջ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: