• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Խորհրդակցություններ ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Զարգացման Գործակալության խմբի միջև

01 հուլիսի, 2025
2025 թվականի հուլիսի 1-ին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Զարգացման Գործակալության (AFD) խմբի (AFD, PROPARCO, Expertise France) միջև առաջին տարեկան խորհրդակցությունները։
 
Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Դեսպան Խաչատրյանը ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ռազմավարական բնույթը, կարևորել երկկողմ տնտեսական և զարգացման ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը՝ ի շահ Հայաստանի կայուն զարգացման և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման։
 
Հայկական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, խորհրդական Աննա Գասպարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը և Վարդան Կոստանյանը։
 
Ֆրանսիական կողմից խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, AFD խմբի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտգործերի նախարարության, Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ոլորտային ծրագրերի ղեկավարներ։
 
Քննարկվել են համագործակցության ընթացիկ արդյունքները և ապագա ուղղությունները գյուղատնտեսության, կառավարման, շարժունակության և տրանսպորտի, քաղաքային զարգացման, սոցիալական բնակարանային ապահովման ոլորտներում։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև տարածքային զարգացմանը և մշակութային ժառանգության պահպանությանը։ Անդրադարձ է կատարվել նաև 2021-2026 թթ․ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: