• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Խաչատրյանի մասնակցությունըՖրանսիայի Ռենսի (Le Raincy) քաղաքի «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

30 հունիսի, 2025

Հունիսի 29-ին դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Ֆրանսիայի Ռենսի (Le Raincy) քաղաքի «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեն, Ռենսիի մերձակա Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, Ռենսիի քաղաքային խորհրդի անդամներ, աշակերտներ և ծնողներ։

Դեսպան Արման Խաչատրյանը շնորհավորեց շրջանավարտներին և մաղթեց նրանց ամենայն հաջողություն իրենց հետագա ուսումնառության ընթացքում։ Նա նաև երախտագիտություն հայտնեց «Դպրոցասեր» կրթահամալիրի ղեկավար անձնակազմին, ուսուցիչներին, ինչպես նաև դպրոցի հոգաբարձուների խորհրդին իրականացրած ազգանվեր գործունեության համար։

Ծանոթություն․ «Դպրոցասեր» հայկական կրթական համալիրը ստեղծվել է 1879թ. Կոստանդնուպոլսում՝ որպես օրիորդաց դպրոց։ Հայոց ցեղասպանությունից փրկված դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը 1920-աններին ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1924թ. «Դպրոցասեր»-ը տեղակայվել է Մարսել քաղաքում, իսկ 1928թ.-ից գործում է փարիզամերձ Ռենսի քաղաքում՝ հանդիսանալով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատությունը։ Ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ՝ «Դպրոցասեր»-ը ներառում է նախակրթարան և քոլեջ, որտեղ, ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ, դասավանդվում են նաև հայերեն լեզվով առարկաներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: