• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը

28 հունիսի, 2025
Հունիսի 27-ին Ֆրանսիայի նշանավոր Բարբիզոն քաղաքի մշակութային կենտրոնում կայացավ «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ծավալուն ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա գտնվեց դեսպան Արման Խաչատրյանը։
 
0Ցուցահանդեսի շրջանակներում շուրջ հինգ ամիս շարունակ ֆրանսիացի այցելուներին կներկայացվեն Հայկական իմպրեսիոնիզմի մի քանի տասնյակ բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից:
 
Ցուցահանդեսում մասնավորապես ընդգրկված են 20-րդ դարասկզբին ստեղծագործող հայազգի արվետագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունները:
 
Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակներում՝ «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի և ՀՀ Ազգային պատկերասրահի միջև համագործակցության արդյունքում, ինչպես նաև Ֆրանսիայի մշակույթի և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների աջակցությամբ:
 
Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության Համաշխարհային ժառանգության առաքելության ղեկավար Բրունո Ֆավելը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրում ՀՀ ներկայացուցիչ Աստղիկ Մարաբյանը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և «Մշակութային ուղիներ» ծրագրի «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բեդուելը:
 
Դեսպան Խաչատրյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բեդուելին նախաձեռնության կյանքի կոչման հարցում հանձնառության և Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը, մասնավորապես՝ Համաշխարհային ժառանգության առաքելության ղեկավար Բրունո Ֆավելին՝ նախաձեռնությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար:
 
ՀՀ դեսպանը մեծապես արժևորեց մշակույթի բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի մշակութային հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ուրախությամբ արձանագրելով, որ շնորհիվ այս բացառիկ ցուցահանդեսի հայկական հարուստ արվեստը ֆրանսիացի հանդիսատեսին ներկայանում է լիովին նոր դիտանկյունից:
 
Միջոցառմանը ներկա էին Բարբիզոնի քաղաքապետը, Ֆոնտենբլո համայնքի նախագահը, մշակութային ոլորտի առաջատար ֆրանսիական կառույցների ներկայացուցիչներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: