• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել բանախոսությամբ

16 հունիսի, 2025
Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական ​​աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։
 
Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների վրա գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցության մասին, հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
 
Իր խոսքում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերություններին և ռազմավարական նշանակության ուղղություններով շարունակաբար զարգացող համագործակցությանը։
 
Բանախոսության ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին ( COP17), Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Հայաստանին առնչվող երկկողմ և բազմակողմ այլ թեմաների։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: