• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը

22 մայիսի, 2025

Մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ Իր խոսքում դեսպան Խաչատրյանը շնորհակալության է հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի ողջ քաղաքային խորհրդին անվանակոչման վերաբերյալ բանաձևի ընդունման համար՝ ընդգծելով համաշխարհային մեծության արտիստի հիշատակը հավերժացնող հերթական այս նախաձեռնության կարևորությունը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան և ֆրանսիականությունը մարմնավորող, բայց միևնույն ժամանակ համայն հայ ժողովրդին ներկայացնող աշխարհահռչակ արվեստագետը Հայաստանի անկախությունից հետո դարձել էր Հայաստանի պետականության անդավաճան ուղեկիցը՝ դառնալով նաև նրա պաշտոնական դեսպանը, ազգային հերոսը, և իր անմնացորդ նպաստը բերելով հանուն Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններին։

Արարողությանը ներկա էին Շառլ Ազնավուրի  որդին՝ Միշա Ազնավուրը, Փարիզի փոխքաղաքապետեր Կարին Ռոլանը և Լորանս Պատրիսը, Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ ԼեԺուենդրը, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, թաղամասի բնակիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: