• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

14 մայիսի, 2025

Մայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոպանյանի հիշատակին։ Երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոպանյանը։ 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը, Արշակ Չոպանյանի անվան ինստիտուտի նախագահ Ժան Սիրապյանը։ Արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, ֆրանսահայ անվանի գիտնական Կլոդ Մութաֆյանը, հայկական մի շարք ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը նշեց, որ Արշակ Չոպանյանի անվան հուշատախտակը բացվում է Փարիզի պատմական հայկական թաղամասում, որն իր կենսունակությամբ 1920-ական թվականներից ի վեր կարևոր դերակատարություն է ունեցել հայ մտավորականների նոր սերնդի ձևավորման գործում, որոնց թվում է եղել Արշակ Չոպանյանը։

Դեսպան Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց հայազգի մտավորականի  հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Դեսպանն ընդգծեց Արշակ Չոպանյանի կարևոր դերակատարությունը 19-րդ դարի վերջին` Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերից հետո Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման մեկնարկի գործում, որին հարում էին ֆրանսիական մտավորական և քաղաքական էլիտայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք էին՝ Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ռոմեն Ռոլանը, Շառլ Պեգին, Ժորժ Կլեմանսոն և այլք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: