• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի

27 ապրիլի, 2025

Ապրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում,  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած  հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։

Քայլերթին մասնակցել են նաև Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ և միջոցառմանը Սենատի նախագահի ներկայացուցիչ Էրվե Մարսելը, ֆրանսիացի այլ խորհրդարանականներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների, Իլ-դը-Ֆրանս և Օ-դը-Ֆրանս ռեգիոնների, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդների, ֆրանսահայ և այլ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փարիզամերձ քաղաքների քաղաքապետեր և հարյուրավոր ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։

Միջոցառումը շարունակվել է Ֆրանսիայի տարբեր պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից Հաղթական կամարի ներքո ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողությամբ։

Այնուհետև՝ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել դեսպան Խաչատրյանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Կրակի թեժացման արարողությունից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: