• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ դեսպանը մասնակցել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը

14 ապրիլի, 2025

Ապրիլի 9-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում մասնակցել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական ֆիլմի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրություն-քննարկմանը:

Միջոցառման բացման խոսքերով են հանդես եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսը, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ էմանուել Մանդոնը:

Երեկոյին ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ ու Սենատի անդամներ, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Ծանոթություն․ Ֆիլմը, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղից երեք տարբեր սերունդներ ներկայացնող հերոսների կյանքն է, մարդկային պատմության միջոցով, գրեթե առանց խոսքերի, ներկայացնում է հակամարտության և պատերազմների ամբողջ ողբերգությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: