• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Խաչատրյանն Անտոնի քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

12 ապրիլի, 2025

Ապրիլի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն Անտոնի քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել հայազգի քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։

Իր ելույթում դեսպան Խաչատրյանն ընդգծել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարևորությունը, ինչպես նաև ժխտողականության և անպատժելիության դատապարտման անհրաժեշտությունը՝ որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման կարևոր գործոն։ Նա նշել է, որ, ցավոք 21-րդ դարում ևս հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական մարտահրավերների և անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ իրագործված էթնիկ զտման հանգամանքին։

Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությանը՝ Հայաստանի դեսպանն առանձնահատուկ հիշատակել է ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան և նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի անգնահատելի ներդրումն այս հարցում։

Դեսպան Խաչատրյանն հավելել է, որ, սեփական պատմությամբ գիտակցելով մարդկության դեմ հանցագործությունների ամբողջ ողբերգությունը, Հայաստանն այսօր դարձել է ցեղասպանությունների կանխագելման օրակարգի առաջամարտիկներից՝ ակտիվորեն ներգրավվելով միջազգային հարթակներում այս ուղղությամբ գործադրվող ջանքերի համակարգման աշխատանքներում։

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի և Պատրիկ Դևեջյանի այրիները՝ Մարի Ռաստ-Կլանը և Սոֆի Դևեջյանը, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին և Անտոնիի ու Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեկտի տեղակալ Բենուա Տրեվիսանին։

Արարողությանը ներկա էին և «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղեցին նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի անդամ Հերվե Մարսեյը, Շատենե-Մալաբրի, Սո, Բուրգ-լա-Ռենի քաղաքների քաղաքապետերը, դեպարտամենտային և քաղաքային խորհուրդների անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: