• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ դեսպանը հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների

08 ապրիլի, 2025

Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների՝ կազմակերպության հիմնադիր, Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի դասախոս Կևան Գաֆաիթի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին և կարևորելով ապագա միջազգայնագետների և քաղաքագետների կողմից Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու կարևորությունը՝ Հայաստանի դեսպանը գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականության համատեքստում ներկայացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները և կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը։ Դեսպան Խաչատրյանը խոսել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև առաձնահատուկ հարաբերություններից ու ռազմավարական կարևորության ուղղություններով շարունակաբար զարգացող երկկողմ և բազմակողմ համագործակցությունից։

Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող հարցերի՝ անդրադառնալով նաև մի շարք այլ ուղղություններով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: