• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականի հետ

02 ապրիլի, 2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։

Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների  միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող  ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին՝ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը ողջունելու և տարածաշրջանում երկարատև  խաղաղության հասնելու համար այն ստորագրելու կարևորությունն ընդգծելու հանգամանքը։

Դեսպան Խաչատրյանը և Էմանուել Բոնն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական արդի այլ թեմաների, քննարկել են Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչող հարցերի լայն շրջանակ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: