• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին նվիրված համաժողովին

02 մարտի, 2025

Մարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութային միության (UCFAF) նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին, «Կարմիր Պաստառի» հերոսների սխրագործության կարևորությանը, ինչպես նաև՝ Մանուշյան ամուսինների օրինակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերին և ներկայումս առկա բարեկամական հարաբերություններին։

Համաժողովը մեկնարկել է ռեժիսոր Ժորժ Ամայի և պատմաբան Դենի Պեշանսկիի հեղինակած «Կարմիր Պաստառի որսը» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել են թեմատիկ ուղղվածությամբ երեք պանելային քննարկումներ։ Պանելային քննարկումները վարել է UCFAF-ի նախագահ Էդմոնդ Յանեկյանը։

Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառի» նրա զինակից ընկերների պատմության, Միսաք Մանուշյանի՝ Հայոց ցեղասպանությանից փրկված լինելու հանգամանքի և Ֆրանսիայի ազատագրման համար նրա հետագա հերոսական պայքարի միջև կապի մասին առաջին պանելային քննարկման ընթացքում խոսել են պատմաբան, «Մանուշյան» գրքի համահեղինակ Դենի Պեշանսկին, «Դիմադրության» շարժման մասնակից և Միսաք Մանուշյանի հրամանատար Ժոզեֆ Էպշտայնի որդին՝ Ժորժ Էպշտայնը և  ֆրանսիացի հայտնի հայագետ, ՀՀ ԳԱԱ անդամ Ժան-Պիեռ Մահեն։

Երկրորդ պանելային քննարկման ընթացքում «Դիմադրության» շարժման մասնակիցների, մասնավորապես «Մանուշյանի խմբի անդամների» հերոսության մասին հիշողության պահպանման և հաջորդ սերունդների փոխանցելու կարևորության և այս ուղղությամբ առկա մարտահրավերների մասին են խոսել պատմաբան Իվ Բլոնդոն, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության քարտուղար Օլիվիա Գիրագոսյանը և «Մանուշյան․ Կանաչ պաստառ» կազմակերպության նախագահ Պատրիս Գարոն։

Երրորդ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին նվիրված պանելային քննարկմանը բանախոսել են դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան և Սենատի անդամ Ռեմի Ֆերոն։

Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ Հայաստանը և Ֆրանսիան մշտապես կապված են եղել բարեկամական և խորը կապերով, իսկ ներկայումս երկու երկրների միջև առկա է բազմաոլորտ համագործակցություն ռազմավարական նշանակության բոլոր ուղղություններով։ Բարձր է գնահատել այդ  բարեկամության ու հարաբերությունների կառուցման և կամրջման գործում այնպիսի հայորդիների դերը, ինչպիսիք են՝ Միսաք և Մելինե Մանուշյանները։ Նա ընդգծել է նաև, որ այժմ աշխարհաքաղաքական տարբեր իրողությունները և մարտահրավերներն ավելի են ընդգծում այն արժեքների կարևորությունը, որոնց համար իրենց կյանքն են զոհաբերել Միսաք Մանուշյանը և նրա զինակից ընկերները։

Համաժողովին ներկա էին նաև Ֆրանսիայի Սենատի անդամներ, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների ղեկավարներ, քաղաքական և հանրային գործիչներ, պատմաբաններ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: