• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Ժամանակակից գրականության 2700 գիրք` Հայաստանի աշակերտներին» ծրագրի մեկնարկի կապակցությամբ

19 հունվարի, 2025

Հունվարի 16-ի Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցեց ֆրանսիական «Défis humanitaires» կազմակերպության կողմից իրականացվող «Ժամանակակից գրականության 2700 գիրք` Հայաստանի աշակերտներին» ծրագրի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիպում-ասուլիսին։

Այն կյանքի է կոչվել հանրահայտ գրող, փիլիսոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնի հովանու ներքո՝ «Հրատարակչության ազգային սինդիկատ» ասոցիացիայի նախագահ Վենսան Մոնտայնի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ առաջնահերթ Սյունիքի մարզում, տեղակայված ընդհանուր թվով 76 գրադարանների տրամադրել ֆրանսիական ժամանակակից գրականության շուրջ 2700 նոր գիրք։

Ծրագրի մեկնարկի կապակցությամբ իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Défis humanitaires» կազմակերպության նախագահ Ալեն Բուանեին նախաձեռնության գաղափարի և կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ այլ ծրագրերի համար։ Նա նաև շնորհակալական խոսք ուղղեց Սիլվեն Տեսոնին՝ ծրագրի իրականացումն իր հովանու տակ վերցնելու և Վենսան Մոնտայնին՝ անհրաժեշտ գրքերի ձեռքբերման հարցում նրա աջակցության համար։

Իր խոսքում դեսպան Խաչատրյանն ընդգծեց հատկապես Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող Սյունիքի մարզի գրադարաններին գրքեր նվիրաբերելու կարևորությունը՝ շեշտելով, որ տեղի երիտասարդության կրթության մեջ ներդրում անելը խթանում է մարզի դիմադրողականության և երկրի զարգացման մեջ նրա ունեցած առանցքային դերակատարության բարձրացումը։ Դեսպան Խաչատրյանը հավելեց նաև, որ այս ծրագիրը ոչ միայն նպաստում է հայ երիտասարդների շրջանում ֆրանսիական ժամանակակից գրականությունը բացահայտելուն, այլ նաև՝ ընդգծում է ֆրանսերեն լեզվի առանձնահատուկ դերը Հայաստանում և իր ավանդն է բերում հայ-ֆրանսիական պատմական բարեկամության ամրապնդմանը։

Ելույթներով հանդես եկան նաև Ալեն Բուանեն, Սիլվեն Տեսոնը և Վենսան Մոնտայնին։

Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի հրատարակիչներ, գրողներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: