• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրով համաժողով

21 նոյեմբերի, 2024

Լիոնում ընթացող «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ մեկ այլ՝ «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագիրը կրող համաժողով։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ անվտանգության հարցերով լիազոր նախարար Նիկոլա Դարագոնը և ՀՀ կառավարության՝ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լիոն ժամանած պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Իր ելույթում լիազոր նախարար Նիկոլա Դարագոնը վերահաստատեց Ֆրանսիայի լիակատար հանձնառությունն աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը և կառավարության անունից ողջունեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև հաստատված և շարունակաբար զարգացող համագործակցությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում վերջինիս առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերների համատեքստում Ֆրանսիայի ցուցաբերած առանձնահատուկ ուշադրությունը, ամենաբարձր մակարդակով արտահայտված սկզբունքային հանձնառությունը և բացառիկ համերաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ներկայումս Լիոնում ընթացող միջոցառումները վկայությունն են այն անխախտ բարեկամության, որով կապված են հայ և ֆրանսիացի ժողովուրդները։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցած կլոր-սեղան քննարկմանը որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՕՌԱ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Droite Républicaine» խմբակցության ղեկավար, ՕՌԱ-ի ռեգիոնալ խորհրդի հատուկ խորհրդական Լորան Վոքիեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Կլոր-սեղան քննարկմանը հատուկ հյուրի կարգավիճակով բանախոսեցին նաև «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը և «Merieux» հիմնադրամի նախագահ Ալեն Մերիոն։

Բանախոսները համաժողովի ավելի քան 400 մասնակիցներին ներկայացրեցին Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, առկա հումանիտար խնդիրները և այդ համատեքստում ընգծեցին համաժողովի՝ «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրի ընտրության կարևորությունը։

Համաժողովին ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ՕՌԱ ռեգիոնի փոխնախագահներ, հայկական և ֆրանսիական համայքների ղեկավարներ, քաղաքական, հասակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի, հոգևոր դասի ներկայացուցիչներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: