• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Համաժողով՝ նվիրված Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին

21 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 21-ին Լիոնում ընթացող «Օվերն-Ռոն - Ալպ - Հայաստան - Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված Հայաստանի և ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին։ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի առաջարկով ՕՌԱ-Հայաստան տնտեսական առաջին այս հանդիպումը նվիրված էր «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության» ճանապարհային քարտեզի կարևորագույն ուղղություններից մեկին՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտին, մասնավորապես` վերականգնվող էներգիային։ Համաժողովին ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։

Համաժողովը մեկնարկեց ՕՌԱ ռեգիոնի փոխնախագահ Ֆիլիպ Մյունիեի ելույթով, ով, ողջունելով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ միջոցառումներին մասնակցող հայկական պատվիրակությանը, վերահաստատեց ռեգիոնի հանձնառությունը խորացնելու Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը։ Բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության չիրացված ներուժը և այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Համաժողովի ընթացքում ֆրանսիական երկու ձեռնարկությունների՝ «Veolia» ընկերության ներկայացուցիչ Ֆրանսուա Լաֆորեն և «Nepsen» ընկերության ներկայացուցիչ Մանոն դ'Օտհյուիլը ներկայացրեցին Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց փորձը։

Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի՝ ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը և ՕՌԱ ռեգիոնի ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նախագահ Ֆրանկ Կոլկոմբեն ներկայացրել են համապատասխանաբար Հայաստանի և ՕՌԱ ռեգիոնի ներդրումային հնարավորությունները։

Համաժողովը եզրափակվեց «Հայաստանում և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնում տնտեսական հնարավորությունները էներգետիկայի ոլորտում» թեմայով կլոր սեղանի անցկացմամբ, որին հայկական կողմից բանախոսեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, «AMBER CAPITAL» ընկերության տնօրեն Կարեն Արաբյանը, «R2E2» հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ ՕՌԱ ռեգիոնի` բնապահպանության և էկոլոգիայի հարցերով փոխնախագահ Թիերի Կովաքսը, ռեգիոնի էներգետիկ զարգացման մրցունակության կազմակերպության միջազգային զարգացման պատասխանատու Ինգրիդ Միլսենտը, «Bpi France-AURA» պետական հիմնադրամի միջազգային զարգացման պատասխանատու Մարեկ Վոդան և «Nuclear Valley» տնտեսական զարգացման տնօրեն Nuclear Valley-ի տնտեսական զարգացման տնօրեն Ժան-Ֆիլիպ Բալլան։

Համաժողովի ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: