• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ

08 նոյեմբերի, 2024
Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարություն անդամներ, նախարարներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ։

Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը վերստին շնորհակալություն է հայտնել նախարարներ Փանոսյան-Բուվեին ու Կասպարյանին և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում իրենց գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի առաջմղման և ընդհանուր արժեքների վրա խարսխված բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի դեսպանի հետ փոխվստահության վրա հիմնված իրենց համագործակցությունը և ընդգծել են վերջին տարիներին հայ-ֆրասիական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ արձանագրված նշանակալի ձեռքբերումները։

Քննարկվել են նաև տարբեր ուղղություններով երկու երկրների միջև առկա համագործակցության խորացման հեռանկարները։

Տիեղեկատվություն․ Աստրիդ Փանոսյան-Բուվեն Ֆրանսիայի՝ Աշխատանքի և զբաղվածության հարցերով, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ Հանրային ծառայության, հանրային գործունեության պարզեցման ու վերափոխման հարցերով նախարարն է։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: