• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

07 նոյեմբերի, 2024

Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ ՖՄԿ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։ Գլխավոր քարտուղարն իր հերթին գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ ՖՄԿ համագործակցության հարուստ օրակարգի կապակցությամբ՝ շեշտելով, որ Հայաստանն իր մեծ ավանդն է ունեցել նաև Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի հաջողության գործում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացների և մշակութային ժառանգության պաշտպանության հարցում առկա մարտահրավերների վերաբերյալ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել գլխավոր տնօրենին Հայաստանին հուզող հարցերում գլխավոր տնօրենի ցուցաբերած ուշադրության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: