• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

06 նոյեմբերի, 2024

Ֆրանսիայում դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։

Սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել վերջինիս հայ ժողովրդի հետ բացառիկ համերաշխության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորացման ուղղությամբ նրա սկզբունքային հանձնառության համար։ Հայաստանի դեսպանն ընգծել է, որ Հայաստանին աջակցելու ողջ Սենատի և անձամբ նախագահ Լարշեի հանձնառության վկայությունն են Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կողմից ի նպաստ Հայաստանի ընդունված բազմաթիվ բանաձևերը, հայ ժողովրդի համար բարդ շրջանում, 2021թ․ ապրիլին, նախագահ Լարշեի՝ Հայաստան կատարած այցը, ինչպես նաև՝ Սենատի հարկի տակ Հայաստանին նվիրված բազմաթիվ նախաձեռնությունների հյուրընկալումը։

Իր հերթին Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տոլմաջյանին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման գործում ունեցած մեծ ավանդի և արդյունավետ համագործակցության համար՝ վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու, հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր հանձնառությունը։

Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր առանցքներից մեկի՝ միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում նախագահ Բրաուն-Պիվեի ունեցած կարևոր ներդրումը և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար։ Հայաստանի դեսպանը ջերմությամբ հիշատակել է նաև 2023թ․ հունվարին Յաել Բրաուն-Պիվեի պատմական այցը Հայաստան, որն Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով երբևէ տեղի ունեցած առաջին այցն էր։

Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն շեշտել է Հայաստանի դեսպանի ունեցած կարևոր դերակատությունը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին գրանցված նշանակալի առաջընթացի գործում և կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված կապերի հետագա ամրապնդումը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: