• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի դեսպանը Փարիզի փոխքաղաքապետին հանձնեց նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»

05 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 4-ին, Փարիզի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչային հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Շնորհավորելով Առնո Նգաչային Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևով պարգևատրվելու կապակցությամբ՝ Անն Հիդալգոն շեշտեց Հայաստանի և Փարիզի միջև առանձնահատուկ կապերը՝ վերահաստատելով, որ Փարիզ քաղաքը մշտապես եղել և շարունակելու է լինել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին։

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը ընդգծեց, որ «Բարեկամության շքանշանի» շնորհումը փոխքաղաքապետ Նգաչային արտահայտում է ողջ Փարիզ քաղաքին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած անկեղծ բարեկամության համար վերջիններիս երախտագիտությունը։ Նա շնորհակալության խոսք հղեց քաղաքապետ Հիդալգոյին, Առնո Նգաչային և ընդհանրապես Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին Հայաստանին անվերապահ աջակցության և լիակատար համերաշխության, Փարիզի սրտում «Հայաստանի էսպլանադի», Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա անունը կրող այգու բացման և հատկապես 2020թ․-ից ի վեր ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդունված բանաձևերի և հումանիտար նախաձեռնությունների համար։

Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան նշեց, որ իր համար մեծ պատիվ և հպարտություն է ստանալ ՀՀ նախագահի հրամանագրով իրեն շնորհված այս բարձր պարգևը։ Նա շեշտեց, որ որպես Փարիզի քաղաքապետի՝ արտաքին հարաբերությունների հարցերով տեղակալ, քաղաքապետ Հիդալգոյի առաջնորդությամբ շարունակելու է նույն եռանդով, համոզմունքով և հանձնառությամբ նպաստել Փարիզի և Հայաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը։

Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը, խորհրդարանականներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, Փարիզի քաղաքապետի տեղակալները, փարիզամերձ այլ քաղաքների քաղաքապետեր, հասարակական և մշակութային անվանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: