• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված արարողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

30 հունիսի, 2024

Հունիսի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կազմակերպության Ֆրանկոֆոն դեսպանների խմբի (GAFU) նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված արարողություն։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գաբոնի մշտական ներկայացուցիչ, Կազմակերպության Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Ռաշել Անիկ Օգուլա Ակիկոն (Rachel Annick Ogoula Akiko) և Ֆրանսիայում Մավրիկիոսի դեսպան, Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Վիժայան Վալայդոն (Vijayen VALAYDON)։

Իրենց ելույթներում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գաբոնի մշտական ներկայացուցիչը և Մավրիկիոսի դեսպանը շեշտել են, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանի բացառիկ դիվանագետ էր, ավագ ընկեր իր գործընկերների համար, ով իր փորձառությամբ և իմաստությամբ առաջնորդում էր մյուսներին։

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է այն անգնահատելի ավանդը, որ դեսպան Տեր-Ստեփանյանն ունեցել է 1991թ․-ից ի վեր նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման և զարգացման գործում՝ անմնացորդ նվիրումով, ստեղծագործ և անսպառ եռանդով աշխատելով ինչպես ԱԳՆ կենտրոնական համակարգում, այնպես էլ այն բոլոր միջազգային հարթակներում և կազմակերպություններում, որտեղ ներկայացրել է Հայաստանը։

Հասմիկ Տոլմաջյանը անդրադարձել է նաև նախքան Հայաստանի անկախությունը Քրիստիան Տեր-Ստեփանյանի երկարամյա գործունեությանը Սփյուռքում՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը վերջինս ունեցել է Եվրախորհրդարանի կողմից 1987թ․ Հայոց Ցեղասպանության ճանաչման, այնուհետև՝ հանուն Հայոց անկախ պետականության վերականգնման ֆրանսիական հասարական-քաղաքական լայն շրջանակների աջակցության ապահովման գործում։ Նա շեշտել է նաև դեսպան Տեր-Ստեփանյանի գործունեությունն՝ ի նպաստ ԼՂ հայ բնակչության՝ իր հայրենի բնօրրանում ազատ, խաղաղ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորման։

Իր մշտանորոգ նախաձեռնությունների, անսահման նվիրումի շնորհիվ, մասնագիտական մեծ հմտությունների շնորհիվ՝ դիվանագիտական գործունեության բոլոր հարթակներում Քրիստիան Տեր-Ստեփանյանը վայելել է գործընկերների շրջանակում մեծ հեղինակություն ու անվերապահ հարգանք։

Դեսպան Տոլմաջյանը հիշեցրել է, որ դեսպան Տեր-Ստեփանյանի անմիջական դերակատարությամբ և նախագահությամբ էր նաև 2014 թվականին հիմնվել Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խումբը։ Լինելով երկխոսության, մշակութային բազմազանության, ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համագործակցության, համամարդկային արժեքների պաշտպանության առաջամարտիկ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը եղել է կազմակերպության նպատակներից բխող բազմաթիվ միջազգային նախաձեռնությունների ակունքներում։

Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է նաև այն կարևոր և շարունակական դերակատարությունը, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանն ունեցել է ինչպես Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման, այնպես էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցության և ֆրանկոֆոն ընտանիքում Հայաստանի արժանի և բարձր տեսանելի տեղն ապահովելու համար։ Դեսպան Տոլմաջյանը նշել է, որ ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցչի անմիջական ջանքերի շնորհիվ Հայաստանը 2027թ․ հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը՝ վստահություն հայտնելով, որ մարզական և մշակութային այդ մեծ իրադարձությունը նաև խորհրդանշական առիթ կլինի բացառիկ և հայրենանվեր դիվանագետին հարգանքի տուրք վերահաստատելու համար։

Արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ, դեսպան Տեր-Ստեփանյանի ընկերներ և հարազատներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: