• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայկական պատմամշակութային ժառանգությունը խորագրով գիտաժողովի զեկույցների ժողովածուի թողարկում

25 հունիսի, 2024

Հունիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում կայացավ «Հայկական պատմամշակութային ժառանգությունը» խորագիրը կրող գրքի շնորհանդեսը։

Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հրատարակված այս ժողովածուն ամփոփում է 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտում (INP) անցկացված համանուն խորագիրը կրող գիտաժողովի արդյունքները։

Գրքում ներկայացված են գիտաժողովի մասնակից, պատմամշակութային ժառանգության ոլորտի Ֆրանսիայի այնպիսի առաջատար կառույցների ներկայացուցիչների զեկույցներն, ինչպիսիք են՝ Լուվրի թանգարանը, Ազգային երկրագիտության թանգարանը, Իլ դը Ֆրանս ռեգիոնի մշակութային հարցերի տնօրինությունը, Շայոյի պատմության և հնագույն հուշարձանների պահպանման բարձրագույն կրթության կենտրոնը, ինչպես նաև Արևելքի քրիստոնյաներ (Oeuvre d’Orient) կաթոլիկ կազմակերպությունը, Պատմամշակութային կոթողների թվայնացմամբ և վիրտուալ վերականգնմամբ զբաղվող ICONEM նախաձեռնությունը և ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնը, Հայաստանում հաստատված «Ռե-շկոլա» նախաձեռնությունը։

Ժողովածուի նախաբանում տեղ են գտել գիտաժողովին բացման խոսքով հանդես եկած Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնայի ելույթները։

Ժողովածուի մեջ զեկույցների տեսքով ընդգրկուն կերպով ներկայացված են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության ոլորտում իրականացվող կարևոր նախաձեռնությունները, Արցախի վտանգված պատմամշակութային հարուստ ժառանգության և դրա դիտավորյալ ոչնչացմանն ու խեղաթյուրմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ վտանգված հայկական ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը, մասնավորապես՝ Համաշխարհային ժառանգության առաքելության ղեկավար Բրունո Ֆավելին՝ դեկտեմբեր ամսին հայկական մշակութային ժառանգությանը նվիրված գիտաժողովը նախաձեռնելու և դրա արդյունքներն ամփոփող զեկույցների ժողովածուն թողարկելու համար։ Դեսպանը նաև երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրենին այս նախաձեռնությունների կյանքի կոչմանը ցուցաբերած աջակցության համար։

ՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես արժևորեց մշակույթի բնագավառում Հայաստանի պատմամշակութային հաստատությունների և Ֆրանսիայի առաջատար մշակութային կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի մշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման նպատակով իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով դրանց կարևորությունը հատկապես Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և աղճատման քաղաքականության համատեքստում։

Շնորհանդեսին ներկա էին Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ազգային երկրագիտության և Ֆրանսիայի հայկական թանգարանների տնօրենները, մշակութային ոլորտի առաջատար ֆրանսիական կառույցների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: