• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Սորբոնի համալսարանում «Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով

09 հունիսի, 2024

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում անցկացվել է «Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով։

Գիտաժողովը կազմակերպվել է Սորբոնի համալսարանի դասախոս, ֆրանսիական և համեմատական ​​գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող, Բեռնար Ֆրանկոյի, Ազնավուր հիմնադրամի և «Ֆրանսիական գրականության օրեր» ասոցիացիայի նախաձեռնությամբ։

Երկօրյա գիտաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, գիտաժողովի նախաձեռնող, Սորբոնի համալսարանի դասախոս Բեռնար Ֆրանկոն, Համալսարանի դասախոսներ, գրական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։

Գիտաժողովին Մեծ Արտիստի՝ որպես երգչի, երգահանի, բանաստեղծի, դերասանի, ​​ստեղծագործությունների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Ֆրանսիայի և միջազգային համալսարանների անվանի ակադեմիկոսներ, գրականագետներ, երաժշտագետներ։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել Սորբոնի համալսարանին գիտաժողովի հյուրընկալման, ինչպես նաև բանախոսներին՝ հարուստ և հետաքրքիր քննարկումների համար: Անդրադարձել է աշխարհահռչակ մեծանուն Արտիստի՝ ինչպես բանաստեղծական, այնպես էլ երաժշտական և դերասանական ստեղծագործական հարուստ գործունեությանը, ընդգծել նրա հիշատակի ոգեկոչման, ինչպես նաև նրա ինքնատիպ ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Շեշտել է իրեն 100% հայ և 100% ֆրանսիացի համարող մեծանուն գործչի անմնացորդ նվիրումն ու դերակատարությունը հայ ժողովրդի համար կարևոր հարցերում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, 1988 թվականի Հայաստանի ավերիչ երկրաշարժի և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատական անարդարության համատեքստում։ Բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում, ինչպես նաև Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր ի նպաստ երկրի զարացման նրա` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի ու դեսպանի նշանակալի ներդրումը։

Գիտաժողովի շրջանակում Սորբոնի համալսարանում կազմակերպվել է նաև Մեծանուն երգչի, բանաստեղծի հիշատակին նվիրված համերգ՝ երգչուհի, դերասանուհի Ժոանա Մանդիլի կատարմամբ և 1994թ․-ից ի վեր Շառլ Ազնավուրի խմբավար, կոմպոզիտոր, դաշնակահար Էրիկ Վիլմսի նվագակցությամբ:

Գիտաժողովը կազմակերպվել է «L’Harmattan» հրատարակչության կողմից հրապարակվող «L'Orizzonte» ժողովածուի տնօրեն Ջովանի Դոտոլիի հետ համագործակցաբար։ «L’Harmattan» հրատարակչության կողմից հրատարակվելու են երկօրյա գիտաժողովի արդյունքներն ամփոփող նյութերը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: